Իջևանցի հարս եմ, լավ գիտեմ` ինչ է նշանակում Դիլիջանում պարեկ աշխատել. Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ընթացող «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» համաժողովում ժամանակ բացման խոսքով է հանդես եկել` ընդգծելով հայ իրականության մեջ կանանց կարևորությունը:
Նա իր ելույթում անդրադարձել է պարեկային ծառայության թափուր աշխատատեղերին, որոնք պետք է համալրեն կանայք. նշել է, որ իջևանցի հարս է լավ գիտի` ինչ է նշանակում Դիլիջանում պարեկ աշխատել:
«Սա հնարավորություն է բոլոր այն կանանց և աղջիկների համար, ովքեր 18-ը բոլորել են և չեն անցել 35-ի սահմանը: Ես ուզում եմ քաջալերել բոլորին, իջևանցի հարս եմ, լավ գիտեմ` ինչ է նշանակում կանանց խորհուրդ տալ գնալ, սովորել և Դիլիջանում պարեկ աշխատել»:
Մանրամասները` տեսանյութում:
Հիշեցնենք, որ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Պարեկային ոստիկանության ներդրման համար առաջիկա օրերին կսկսվեն դասընթացներ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում:
Նա տեղեկացրել էր, որ առաջիկա օրերին Ներքին գործերի նախարարությունում կհայտարարվի նոր ընդունելություն բացառապես կանանց համար.
«Սա նշանակում է, որ առաջիկայում պլանավորում ենք ամենատարբեր պատճառներով Պարեկային ոստիկանությունում առաջացող ու առկա հաստիքները լրացնել միայն կանանցով։ Ընդունելությունը կտևի բավականին երկար, մեկ, երկու, գուցե՝ երեք ամիս»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանի և Արմեն Մհերյանի հետ «գռազ եկանք». քաղաքացին պատմում է
Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով. «Հասկանո՞ւմ եք՝ ո՞ւր ենք հաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովն Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալա քաղաքն անվանել է հայկական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո մի շարք հայտարարությո...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն այս պահին Տեղ գյուղում են
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ գիշերն ադրբեջանցիները եկել են, մտել են Տեղ գյուղի տարածք և ամրապնդվում են։ Լրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները. վարչապետ
ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները: ՀՀ կառավարության նիստում այս մասին աս...