ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով պետքարտուղարը Հայաստանում է
Հայաստան է ժամանել ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը:
«Ապրիլի 6-ից 8-ը նախատեսվող այցի շրջանակում ԱՄՆ առևտրի փոխքարտուղար Վենկատարամանը հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և բացման խոսքով հանդես կգա Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը մեր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, կոմերցիոն փոխգործակցության խթանման հարցում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այս հանդիպումից առաջ Վենկատարամանը եղել է Ադրբեջանում, հաջորդիվ այցելելու է Թուրքիա և Վրաստան:
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ում պատգամավորների միջև առերեսում է տեղի ունենում
Քիչ առաջ հայտնել էինք, որ ԱԺ-ում այս պահին քննչական գործողություններ են։ Auroranews-ը ԱԺ Հասարակայնության հետ կապերի եւ...
Արցախ աշխարհն էլ մի զավակ է և իր մոր՝ ողջ հայ ազգի հոգածության ու ջերմության կարիքն ունի. ԱՀ նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը «Սիրելի՛ հայուհիներ, մեզ համար այս ծանր ու վճռորոշ ժամանակաշրջանում հայ մայ...
«10 դրամով մեքենայի վաճառք, ձևական բնույթի ամուսնալուծություն»․ ուշագրավ մանրամասներ՝ Գևորգ Կոստանյանի դատավարությունից
Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 5-ին, ընթանում էր հետախուզման մեջ գտնվող նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի...
Աննա Հակոբյանի նախաձեռնած գագաթնաժողովը պետբյուջեի վրա կարժենա 190 հազար եվրո․ Factor
Ապրիլի 4-ին ՀՀ կառավարությունը տեղեկացրեց, որ Երևանում՝ ս.թ. հոկտեմբերի 19-20-ն անցկացվելու է «Կանանց դերը ժողովրդավարու...