Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման հարցով իրավիճակը բարելավվել է. Փաշինյան
Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ–ն Լաչինի միջանցքին կապող նոր` Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում ՀՀ–Ադրբեջան սահմանի մոտ 12 կիլոմետրանոց սահմանի պահպանությունը պետք է ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը։
«Պատճառն այն է, որ մինչ այդ սահմանի նշված հատվածի անմիջական պահպանություն չէր իրականացվում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից։ Եվ ահա սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր ՀՀ ԱԱԾ–ն` հայտնելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում քարտեզների տարընթերցումներ են ի հայտ եկել։ Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ կատարել սահմանից 100-300 առաջ ՀՀ տարածքում»,– նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով` դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։ Մասնավորապես՝ 12 կիլոմետրից 7 կիլոմետրում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։
Փաշինյանը հավելեց, որ ՀՀ կառավարության տրամադրվածությունը շարունակում է մնալ էսկալացիայից խուսափելը։
Նա հույս հայտնեց, որ սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում։
Փաշինյանը հավելել է, որ ՀՀ–ին հարկավոր է ամուր նյարդեր և զսպվածություն` տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար։ Ի հեճուկս բոլոր դժվարությունների, ՀՀ–ն վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին, եզրափակեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ըն...
Հայաստանում ՌԴ դեսպանն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը, երբ մի խումբ ա...
Ադրբեջանցիները Հայաստանից վերադառնալ ցանկացող արցախցիներից պահանջել են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել. Բեգլարյան
Հայաստանից Արցախ վերադառնալ ցանկացող արցախցիների առաջ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Ադրբեջանցիներն արցա...
Ռազմական դրության պայմաններում սոցիոլոգիական հարցումներ կատարելու իրավունք պետք է ունենա միայն պետությունը. ԱՀ պետնախարար
Ռազմական դրության պայմաններում մասնավոր սուբյեկտները կազմակերպում են սոցիոլոգիական հարցումներ և հրապարակում դրանց արդյու...