Քաղաքականություն

Կառավարությունն 440 միլիոն դրամ հատկացրեց Սյունիքում 40 կրթահամալիր ստեղծելու համար

Կառավարությունն  440 միլիոն դրամ հատկացրեց Սյունիքում 40 կրթահամալիր ստեղծելու համար
Կառավարությունն ավելի քան 440 միլիոն դրամ հատկացրեց Սյունիքի մարզում 40 կրթահամալիրի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները սկսելու համար։ Այս մասին հայտնել է Կառավարության նիստի ժամանակ…

Կառավարությունն ավելի քան 440 միլիոն դրամ հատկացրեց Սյունիքի մարզում 40 կրթահամալիրի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները սկսելու համար։ Այս մասին հայտնել է Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

 

«Դեռևս նախորդ տարի վարչապետի որոշմամբ հաստատվել է Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների ապահովման ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է Սյունիքի գյուղական բնակավայրերում ստեղծել կրթահամալիրներ, որտեղ երեխաների և մեծահասակների համար կիրականացվեն թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական, թե՛ ոչ ֆորմալ կրթության ծրագրեր ։ Կրթահամալիրները հագեցված կլինեն անհրաժեշտ լաբորատորիաներով, տեխնոլոգիաներով, այլ գույքով, կունենան մարզադահլիճ և հանդիսությունների սրահ, որոնք կծառայեն նաև իբրև բնակավայրի մշակութային և սպորտային միջավայր՝ կրթահամալիրը դրանով իսկ վերածելով  համայնքային կենտրոնի»,- ասել է Անդրեասյանը։

 

Նախարարի խոսքով՝  առանձնացվել են 40 գյուղական բնակավայրեր, որտեղ կգործեն կրթահամալիրները։ Դրանք կծառայեն նաև իբրև կրթական կենտրոններ՝ շրջակա բնակավայրերի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար, որոնք կրթահամալիր կտեղափոխվեն հատուկ նպատակով գնված և օգտագործվող տրանսպորտային միջոցներով՝ ուղեկցորդի ուղեկցությամբ։ Աշխատանքների ընթացքում կազմվել են նաև շրջակա բնակավայրերից կրթական համալիրներ տանող երթուղիները։

 

«40 կրթահամալիր ստեղծելու նպատակով նախատեսվում է հատկացնել ավելի քան 440 միլիոն դրամ»,- նշել է Անդրեասյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանցիները Հայաստանից վերադառնալ ցանկացող արցախցիներից պահանջել են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել. Բեգլարյան

Հայաստանից Արցախ վերադառնալ ցանկացող արցախցիների առաջ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Ադրբեջանցիներն արցա...

Ռազմական դրության պայմաններում սոցիոլոգիական հարցումներ կատարելու իրավունք պետք է ունենա միայն պետությունը. ԱՀ պետնախարար

Ռազմական դրության պայմաններում մասնավոր սուբյեկտները կազմակերպում են սոցիոլոգիական հարցումներ և հրապարակում դրանց արդյու...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250