Քաղաքականություն

Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել

Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի դատարանում անցկացված դատական ​​նիստից հետո հայտարարություն է տարածել: Նյու Յորքում անցկացված լսումները Թրամփը ցնցող է անվանել՝ միաժամանակ ընդունելով, որ…

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի դատարանում անցկացված դատական ​​նիստից հետո հայտարարություն է տարածել:
 

Նյու Յորքում անցկացված լսումները Թրամփը ցնցող է անվանել՝ միաժամանակ ընդունելով, որ իրեն առաջադրված մեղադրանքն անակնկալ չէ: Նա նաև հայտարարել է իր անմեղության մասին:

«Ես վերադառնում եմ Մար-ա-Լագո, շատ վստահ, որ մենք կհաղթենք նախագահի պաշտոնը և կփրկենք մեր մեծ ազգը այս կոռումպացված ռեժիմից», - ասել է Թրամփը:
 

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել 34 կետով, որոնք վերաբերում են բիզնես փաստաթղթերի կեղծմանը և հանցավոր դավադրությանը։ Նրան կարող է սպառալ մինչև 136 տարվա ազատազրկում:

Նմանատիպ հոդվածներ

«10 դրամով մեքենայի վաճառք, ձևական բնույթի ամուսնալուծություն»․ ուշագրավ մանրամասներ՝ Գևորգ Կոստանյանի դատավարությունից

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 5-ին, ընթանում էր հետախուզման մեջ գտնվող նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250