ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դոնալդ Թրամփն արդեն դատարանի դահլիճում է․ նա դատարան է մտել «քարե դեմքով»․ ԶԼՄ-ներ
Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ պատմության մեջ առաջին նախկին նախագահը, որին քրեական մեղադրանք է առաջադրվել, մտել է Նյու Յորքի դատարանի դահլիճ՝ դատարանի առջև կանգնելու, և ակնկալվում է, որ նա իրեն մեղավոր չի համարում, գրում է CNN-ը։
Ինչպես գրում են ԶԼՄ-ները՝ Թրամփը հրաժարվել է մեկնաբանություններ տալ լրագրողներին. ԱՄՆ նախկին նախագահը դատարանի շենք է մտել «քարե դեմքով»։ Այնուամենայնիվ, նրան դեռ պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել։ Ձերբակալությունը, որի տակ գտնվում է երկրի նախկին նախագահը, դատական նիստին ժամանելու պաշտոնական ընթացակարգ է։
Հոր դատավարության հետ կապված՝ Դոնալդ Թրամփի որդին տեղի ունեցողն անվանել է երկրի համար ամոթալի և «բռնակալության ճանապարհի սկիզբ»։
Նախկին նախագահին առաջադրված ավելի քան 30 մեղադրանքների մանրամասները կբացահայտվեն, երբ երդվյալ ատենակալների մեղադրական եզրակացությունը հայտնի դառնա:
Մեղադրանքը հիմնված է 2016 թվականի նախագահական արշավի ժամանակ մեծահասակների համար ֆիլմերի դերասանուհի Սթորմի Դենիելսին լռության դիմաց գումար վճարելու դեպքի հետաքննության վրա։
Այսօր ավելի վաղ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական կայքում գրել էր․ «Նրանք պատրաստվում են ձերբակալել ինձ: Չեմ կարող հավատալ, որ դա տեղի է ունենում Ամերիկայում»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ նրա՝ կանա...
ՏեՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է պատգամավոր Մհեր Սահակյանը փախչում Վլադիմիր Վարդանյանին հարվածելուց հետո
Համացանցում տարածվել են կադրեր, թե ինչպես է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը փախչում Վլադիմիր Վարդանյան...