«Պահեստազորային կարող են լինել մինչև 70 տարեկան հասակը». Ֆրանսիայի ՊՆ
Ֆրանսիական բանակում պահեստազորայինների տարիքը պլանավորվում է բարձրացնել մինչև 70, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ մինչև 72: Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուն։ Այդ մասին տեղեկաcնում Է «Интерфакс» գործակալությունy:
«Մենք կբարձրացնենք տարիքային սահմանափակումը: Պահեստազորային կարող են լինել մինչև 70 տարեկան հասակը, առանձին մասնագետների դեպքում՝ մինչև 72 տարեկանը», - ասել է Լեկոռնյուն RTL ռադիոկայանի եթերում։
Նա նշել Է, որ ավելի վաղ բազմաթիվ «բարձրակարգ մասնագետներ», որոնք ցանկանում էին շարունակել իրենց ծառայությունը, տարիքային սահմանափակումների պատճառով չեն կարողացել դա անել։
Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ մինչ այժմ Ֆրանսիայում պահեստազորայինների առավելագույն տարիքը եղել Է 65-ը։ Այսօր ավելի վաղ Լեկոռնյուն ներկայացրել է 2024-2030 թթ. ռազմական պլանավորման օրինագիծը:
Մասնավորապես, այն ենթադրում է պաշտպանական ծախսերի տարեկան աճ 3-4 մլրդ եվրոյով։
Այսպիսով, օրինագծի համաձայն՝ 2030 թ.-ին Ֆրանսիայի պաշտպանության բյուջեն պետք է կազմի 69 միլիարդ եվրո։ Այս տարի այն գնահատվում է 43,9 մլրդ եվրո։
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Այս մասին...
Հրաչյա Սարգսյանը նոր պաշտոն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին»...
ԱՀ ՆԳՆ-ն՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բաց լինելու վերաբերյալ խոսույթի մասին
Սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանու...
«ՌԴ-ից հնչող մտահոգությունները լսել ենք». ԱԺ փոխնախագահը՝ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի մասին
Հայաստանը լսել է Ռուսաստանի Դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կ...