Ինձ 20 րոպեում հաջողվեց դահլիճից փաթեթով դուրս վռնդել իշխանական պատգամավորներին․ Էդգար Ղազարյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ իշխանական պատգամավորները Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ դուրս եկան նիստերի դահլիճից և հայտարարեցին, որ կվերադառնան քվեարկության ժամանակ։
«Ես առաջարկում եմ թույլ տանք՝ ելույթը ավարտի, մենք սպասենք դրսում, ելույթի ավարտից հետո կվերադառնանք քվեարկության ժամին»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։
Հանձնաժողովի անդամ իշխանակական պատգամավորների կողմից դահլիճը լքելուց հետո, Ղազարյանը շարունակեց իր ելույթը։
«Սիրելի հայրենակիցներ, ինձ հաջողվեց անել այն, ինչը երազում էր մեր ժողովուրդը՝ ԱԺ-ից վռնդել իշխանական ամբողջ թիմին միանգամից, մի փաթեթով և դա տեղի ունեցավ ընդամենը 20 րոպեի ընթացքում։ Ահա, թե ինչ է նշանակում պայքար հանցախմբի դեմ, որը կարճ ժամանակում տալիս է որակյալ արդյունք, մենք հասել ենք հաջողության։ Նրանք վռնդված են այն նիստից, որտեղ եկել էին քննարկելու ՄԻՊ-ի պաշտոնում իրենց ապօրինի առաջադրած թեկնածուի հարցը, սա ձեռքբերում է։ Այսպես փուլ առ փուլ հանձնաժողովի նիստերի դահլիճից, հետո նիստերի դահլիճից, հետո հանրային կյանքից նրանք պետք է վռնդվեն»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Նշենք, որ նիստի ընթացքը ի սկզբանե հարթ չէր ընթանում, այն պարբերաբար ընդմիջվում էր իշխանական պատգամավորների կողմից, որոնք պահանջում էին, որ Ղազարյանը որակումներ չտա իշխող քաղաքական ուժին։
Հիշեցնենք, որ այսօր ապրիլի 4-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցը: ՔՊ-ի թեկնածում գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է, իսկ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջադրած թեկնածուն՝ Էդգար Ղազարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Երևանի քաղաքապետի ընտրության օրը
Երևանի ավագանին 39 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանեց ապրիլի 11-ը, ժամը՝ 1...
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով․ Ռուբինյան
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով: Այս մ...
Այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում․ Արցախի պետնախարար
Քիչ առաջ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան մեկնելը միայն...
Չեռնոգորիան բացառել է երկրում ռուսաստանցիների սառեցված ակտիվների փոխանցումն Ուկրաինային
Չեռնոգորիան բացառել է երկրում ռուսաստանցիների սառեցված ակտիվների փոխանցումն Ուկրաինային: Այս մասին տեղեկացնում է Коммерс...