«Այս ամենը հակամարտության զգալի ընդլայնման ռիսկեր է ստեղծում». Շոյգու
Մոսկվան ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունն անվանել է իր սահմանների մոտ դաշինքի ակտիվության աճ: Կրեմլում կարծում են, որ դա Ուկրաինայում հակամարտության լուրջ ընդլայնման ռիսկեր է ստեղծում։
«Մենք ուշադիր հետևելու ենք, թե ինչ է տեղի ունենում Ֆինլանդիայում, ինչպես է Հյուսիսատլանտյան դաշինքը շահագործելու Ֆինլանդիայի տարածքը՝ զենք և ենթակառուցվածքային համակարգեր տեղադրել այնտեղ, որոնք մոտ կլինեն մեր սահմաններին և կարող են սպառնալ մեզ: Կախված դրանից՝ միջոցներ կձեռնարկվեն»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը նույնպես բացասաբար է արձագանքել լուրերին։
«Իհարկե, այս ամենը հակամարտության զգալի ընդլայնման ռիսկեր է ստեղծում, բայց դա չի ազդի հատուկ գործողության արդյունքի վրա»,- ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն «ուժեղացնում է իր հակառուսական կուրսը» և հանգեցնում է հակամարտության սրման՝ մեծացնելով Ուկրաինային ռազմական օգնությունը տանկերով և ժամանակակից զրահատեխնիկայով, ինչպես նաև հեռահար սպառազինությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Այս մասին...
Հրաչյա Սարգսյանը նոր պաշտոն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին»...
ԱՀ ՆԳՆ-ն՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բաց լինելու վերաբերյալ խոսույթի մասին
Սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանու...
«ՌԴ-ից հնչող մտահոգությունները լսել ենք». ԱԺ փոխնախագահը՝ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի մասին
Հայաստանը լսել է Ռուսաստանի Դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կ...