«Ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում, իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ». Աշոտ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, թե իր հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել:
«Ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ»,- գրել է Աշոտ Փաշինյանը։
«Հրապարակը» գրում է, որ Փաշինյանի որդու վրա հարձակման մասին, մինչև Սիմոնյանի հայտարարությունը, հնչել է միայն «Հանրային ձայն» յութուբյան հաղորդաշարի եթերում։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը։ Սիմոնյանի խոսքով` դա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս։ Նա վստահություն էր հայտնել, որ արարքի իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու։
Այդ գրառումը Ալեն Սիմոնյանը հեռացրել է իր ֆեյսբուքյան էջից:
[50046a88f6a149a003ab2eb9ea49a44e.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Երևանի քաղաքապետի ընտրության օրը
Երևանի ավագանին 39 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանեց ապրիլի 11-ը, ժամը՝ 1...
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով․ Ռուբինյան
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով: Այս մ...
Այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում․ Արցախի պետնախարար
Քիչ առաջ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան մեկնելը միայն...
Չեռնոգորիան բացառել է երկրում ռուսաստանցիների սառեցված ակտիվների փոխանցումն Ուկրաինային
Չեռնոգորիան բացառել է երկրում ռուսաստանցիների սառեցված ակտիվների փոխանցումն Ուկրաինային: Այս մասին տեղեկացնում է Коммерс...