«Ալեն Սիմոնյանն այս տեքստն էլ կարդա, կրկին բան չի հասկանալու». Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Տեր-Պետրոսյանի արձագանքին Կասկադում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պատասխանին:
«Կարելի էր իհարկե Ալեն Սիմոնյանին հուշել, որ.
- Անխելքություն է Նախագահին վերագրել մտքեր իր հրաժարականի պահանջի և համեմատություններ այլ քաղաքական անհատների հետ, որոնք Տեր-Պետրոսյանի տեքստում գոյություն չունեն: Տեքստ կարդալը մի հունար է, տեքստում գրվածը հասկանալը՝ մի այլ, տեքստ գրելն էլ մի ուրիշ շնորհ: Ցավոք, Ալեն Սիմոնյանն, ինչպես ցույց տվեց իր արձագանքը, այդ ունակությունները չունի:
- Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ: Այն հակառակում է համոզելու հանրությանը:
- Սակայն, հարկ է նշել, որ խրախուսելի է պետությանը հասցված աղետալի վնասների մասին ինքնախոստովանականը: Այս մի բանով Ալեն Սիմոնյանը կարող է զբաղվել օրուգիշեր, քանի որ փաստական նյութն ահռելի ծավալ ունի:
Ցավն այն է, որ ավելի քան վստահ եմ, Ալեն Սիմոնյանն այս տեքստն էլ կարդա, կրկին բան չի հասկանալու»,-նշել է Մուսինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Այս մասին...
Հրաչյա Սարգսյանը նոր պաշտոն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին»...
ԱՀ ՆԳՆ-ն՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բաց լինելու վերաբերյալ խոսույթի մասին
Սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանու...
«ՌԴ-ից հնչող մտահոգությունները լսել ենք». ԱԺ փոխնախագահը՝ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի մասին
Հայաստանը լսել է Ռուսաստանի Դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կ...