Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն արձագանքել է Արման Մուսինյանի հայտարարությանը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանին: Նա մասնավորապես նշել է.
«Ի պատասխան Արման Մուսինյանի
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի արձագանքը ՀՀ ԱԺ նախագահի գրառմանը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն, որ ինչ-որ պահից կտրված իրականության կապը, ցավոք, չի կարողացել վերականգնել: Ափսոս, որ ընկալումների հնամաշությունը, պարզունակությունը և բառապաշարի խեղճությունը, փաստորեն, ոչ մի կերպ չի ստացվում վերանայել:
Հուսանք՝ ՀՀ ԱԺ նախագահի գրառումն ընթերցելուց հետո նա կպատասխանի այն հարցին, թե արդյոք պատրա՞ստ է ՀՀ առաջին նախագահն այցելել առաջնային մանդատով օժտված միակ ատյան՝ ՀՀ Ազգային ժողով, պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկման համար:
Լավատես լինենք, որ ՀՀ առաջին նախագահը կընդունի հրավերը և կարձագանքի ողջամիտ ժամկետում, այս հարցում գուցե խոսնակին հարկ լինի օգտագործել իր բոլոր, այդ թվում՝ պահեստային հունարներն ու շնորհները»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Այս մասին...
Հրաչյա Սարգսյանը նոր պաշտոն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին»...
ԱՀ ՆԳՆ-ն՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բաց լինելու վերաբերյալ խոսույթի մասին
Սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանու...
«ՌԴ-ից հնչող մտահոգությունները լսել ենք». ԱԺ փոխնախագահը՝ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի մասին
Հայաստանը լսել է Ռուսաստանի Դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կ...