Ուկրաինայի զինված ուժերի առաջիկա հարձակումը պետք չէ ընկալել որպես «վճռական ճակատամարտ». Կուլեբա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել Ուկրաինայի զինված ուժերի առաջիկա հարձակումը չընկալել որպես պատերազմի «վճռական ճակատամարտ»։ Այս մասին նա ասել է Financial Times-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, «վճռական պահի» նարատիվը վտանգավոր է Ուկրաինայի համար:
«Պետք է դիմակայել հակահարձակման՝ որպես վճռական ճակատամարտի ընկալմանը, եթե դա դիտարկվում է որպես այդպիսին, բայց չի հանգեցնում մեր տարածքի ամբողջական ազատագրմանը, ապա ոմանք կարող են ասել, որ հիմա պետք է այլընտրանքային սցենար դիտարկել: Մեզ համար այլընտրանք չկա»,- ասաց նախարարը։
Կուլեբան ասաց, որ արևմտյան կառավարություններում ձայների փոքրամասնությունը կարող է սկսել ռազմական օգնության դանդաղեցման և հրադադարի պահանջները:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է ստացվել, որ ադրբեջանցիները տեղակայվել են Սյունիքի Տեղ գյուղում. Աբրահամյանը մանրամասնում է
Սյունիքում ստեղծված լարված իրադրությունն ու ադրբեջանցիների ակտիվությունը Տեղ գյուղի ուղղությամբ պայմանավորված է Հայաստան...
Զախարովան` Հայաստանի Սահմանադրական դատարանի` «Հռոմի ստատուտի» վերաբերյալ որոշման մասին
Այդ շփումների մանրամասները հրապարակելն անհրաժեշտ չեմ համարում։ Իհարկե, ենթադրում ենք, որ այս ամենը կկարգավորվի դաշնակցայ...
ՌԴ կողմը քննարկե՞լ է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հարցը. Զախարովան պատասխանում է
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հարցին` արդյոք ՌԴ կողմը երկ...
«Կարևոր է լսել ոչ թե նրանց, որոնք երբեք կարգավորման միջնորդ չեն եղել, այլ` Բաքվին և Երևանին». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսում մեկնաբանել է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորումն ու DW-ի հոդվածը, ը...