«Հրազդանին» կից պահուստային դաշտը կվերցնեն Աշոտ Աղաբաբյանից` «Բուռնաշից». Հրապարակ
Կադաստրի պետական կոմիտեն որոշել է «Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը «խլել» գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից («Բուռնաշ»). նա տարիներ շարունակ վարձակալությամբ օգտագործում է այն։ Այս մասին գրում «Հրապարակ» թերթը։
Նման որոշում կայացրել է դատարանը։
«Մենք արենդայով էինք վերցրել: Պատերազմ, կորոնա... վարձը չենք մուծել, պետգույքը տվել ա դատարան, դատարանն էլ որոշել ա, որ դա մերը չի։ Ըհը, անփորձ ջահելներ, հիմա ուզում են խլեն այդ դաշտը՝ չհասկանալով, որ ստադիոնն առանց պահուստային դաշտի կկորցնի իր միջազգային արժեքը և ստադիոնը չի աշխատի ընենց, ոնց իրենք կուզենան»,– թերթի հետ զրույցում ասել է Աշոտ Աղաբաբյանը։
Նշենք, որ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը 1993-1999թթ. եղել է «Հրազդան» մարզահամալիրի գլխավոր տնօրենը, 1999 թվականից`
«Հրազդան մարզահամալիր Վ.Ձ.» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Sputnik Ա...
Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ
Մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր ժամը 10:35-ի սահմաններում, Մարտունու...
Շրջափակման պատճառով լիսագորցիները զրկված են խմելու ջուր ունենալուց
Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պատճառով կտրվել է Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի ճանապարհային կապը մայրաքաղա...
ՀՀ քաղաքացիները արտերկրում ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում. «Հետք»
«Հետք»-ը գրում է` մոտ 100 ՀՀ քաղաքացիներ արտերկրում ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում։ Նրանց տվյալներն օգտագործվել...