Իսրայելի նախագահը կոչ է անում դադարեցնել դատաիրավական բարեփոխումների ընդունումը

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կոչ է արել Իսրայելի կառավարությանը անհապաղ դադարեցնել դատական ​​բարեփոխումների ընդունումը, գրում է Jerusalem Post-ը։

 

«Հանուն Իսրայելի ժողովրդի միասնության, հանուն պատասխանատվության կոչ եմ անում անհապաղ դադարեցնել օրենսդրական գործընթացը», – մեջբերում է թերթը նախագահի խոսքերը։

 

Երեկ, ըստ լրատվամիջոցների, հազարավոր իսրայելցիներ ներխուժել են Երուսաղեմում վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ գտնվող ոստիկանական անցակետը այն բանից հետո, երբ նա աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։ Մեկ օր առաջ Գալանտը ազգին ուղղված հեռուստաուղերձում կոչ էր արել կասեցնել դատական ​​բարեփոխումները՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

 

Դրանից հետո Նյու Յորքում Իսրայելի գլխավոր հյուպատոս Ասաֆ Զամիրը նույնպես որոշել է լքել իր պաշտոնը՝ նշելով, որ դատական ​​ընթացող բարեփոխումները «խարխլում են» երկրի ժողովրդավարական համակարգի հիմքերը։ Իսրայելի պաշտպանության բանակի պահեստազորի տարբեր խմբեր բազմիցս բաց նամակներ են գրել կառավարությանը՝ պահանջելով դադարեցնել դատաիրավական բարեփոխումները և ի նշան բողոքի հրաժարվել են ծառայել պահեստազորում, որոնց թվում եղել են էլիտար ստորաբաժանումներ և օդաչուներ: Նեթանյահուի կառավարության առաջարկած օրենքների փաթեթը էապես կսահմանափակի Գերագույն դատարանի լիազորությունները, ինչպես նաև իշխանություններին հսկողություն կտրամադրի դատավորների նշանակման հարցում: Միաժամանակ վարչապետը բարեփոխման շուրջ ընդդիմության հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել։

Քաղաքականություն

Պատահարներ