Քաղաքականություն

Թուրքիայի նախագահի թեկնածու Փերինչեքը խոստացել է երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից

Թուրքիայի նախագահի թեկնածու Փերինչեքը խոստացել է երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից
Թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը, ով հավակնում է լինել երկրի նախագահ, խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում Թուրքիային դուրս բերել Հյուսիսատլանտյան դաշինքից։ «ՆԱՏՕ-ից դուրս գալու մեր…

Թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը, ով հավակնում է լինել երկրի նախագահ, խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում Թուրքիային դուրս բերել Հյուսիսատլանտյան դաշինքից։

 

«ՆԱՏՕ-ից դուրս գալու մեր կուսակցության որոշումը և դրա հիմնավորումը շատ ծանրակշիռ են։ Հարցումների համաձայն՝ Թուրքիայի բնակիչների 80%-ն այժմ սպառնալիք է համարում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, թուրք ժողովրդի 70%-ը Ռուսաստանին և Չինաստանին բարեկամներ է համարում»,- Փերինչեքի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։

 

Դողու Փերինչեքը գլխավորում է Թուրքիայում «Հայրենիք» կուսակցությունը։ 

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի մայիսի 14-ին։ Քաղաքական գործչի կարծիքով՝ անհրաժեշտ է դուրս գալ ՆԱՏՕ-ից, քանի որ հենց ՆԱՏՕ-ն է ամենալուրջ վտանգը ներկայացնում Թուրքիայի համար ներկա պահին։

Նմանատիպ հոդվածներ

Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է խաթարելու կայունության ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման․ Պապիկյան

Մարտի 23-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Լեռնային Ղարաբա...

Արցախում հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում՝ ատելության խրախճանք․ Արցախի ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստների» մասին

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական ԶՈՒ կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման կապակցությամբ: Մարտ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250