Պատերազմ չէր լինի, եթե չլինեին 1988-ի Սումգայիթի և 1990-ի Բաքվի ջարդերը․ ոչ մի հայ չի ցանկանա ապրել այսպիսի Ադրբեջանում․ նախագահ
Ոչ մի հայ երբեք չի ցանկանա ապրել այսպիսի Ադրբեջանում, և Բաքուն այդ մասին լավ գիտի։ Այս մասին իտալական «la Repubblica» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նախագահն արձանագրել է, որ 30 տարի առաջ իրավիճակը նույնն էր, ինչ այսօր, վտանգված է հայության գոյատևումը։
«Պատերազմ չէր լինի, եթե չլինեին 1988-ին Սումգայիթի և 1990-ի Բաքվի ջարդերը, որոնք կազմակերպված էին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Արդյունքը եղավ այն, որ ոչ Սումգայիթում, ոչ Բաքվում այսօր ոչ մի հայ չի ապրում»,– ասել է Խաչատուրյանը։
Նրա խոսքով` այսօր Ադրբեջանը նույն քաղաքականությունն է վարում՝ ցանկանալով հայաթափել Լեռնային Ղարաբաղը:
Պաշտոնական Բաքուն հայտնում է, որ իրենց համար Լեռնային Ղարաբաղի հարցն այլևս գոյություն չունի, քանի որ այն լուծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում։
«Բաքուն պնդում է, որ նրանք պետք է ապրեն ադրբեջանական օրենսդրության համաձայն, կամ պետք է հեռանան: Նրանք լավ գիտեն, որ ոչ մի հայ երբեք չի ցանկանա ապրել այսպիսի Ադրբեջանում, որտեղ մարդու իրավունքները ոտնահարված են, ժողովրդավարության արժեքները չեն գործում և բացի դա, որպես հայ իրենք մշտական վտանգի տակ են»,– նշել է ՀՀ նախագահը։
Նա շեշտել է, որ չնայած խաղաղության պայմանագիր կնքելու և փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու Հայաստանի պատրաստակամությանը, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ դիրքորոշում ունենալ։
Նմանատիպ հոդվածներ
Առավելապաշտական մոտեցում, ագրեսիվ գործողություններ․ Արարատ Միրզոյանը՝ Ադրբեջանի կողմից մերժողական քաղաքականության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել եգիպտական առաջատար «AlQahera News» լրատվամիջոցին։ Հարցազրույցն ամբողջո...
Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է խաթարելու կայունության ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման․ Պապիկյան
Մարտի 23-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Լեռնային Ղարաբա...
Արցախում հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում՝ ատելության խրախճանք․ Արցախի ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստների» մասին
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական ԶՈՒ կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման կապակցությամբ: Մարտ...
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հաղորդագրություն է...