«Հակասում է Պրահայի և Սոչիի համաձայնագրերին»․ Հաջիզադեն՝ Փաշինյանի հայտարարության մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, նշել է․
«Աբսուրդ է, որ Հայաստանը, որը ոչ միայն ոչնչացրել է ադրբեջանցիներին պատկանող գույքը թե՛ իր տարածքում, թե՛ 30 տարի օկուպացիայի տակ պահած քաղաքներում ու գյուղերում, այլև ապօրինի կերպով հայերին վերաբնակեցրել այդ տարածքներում, դեմ է բնակեցման քաղաքականությանը, որն իրականացվում է Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքների և պատմական հողերի վրա։ Այս հայտարարությունն ուղղակիորեն հակասում է նաև Պրահայի և Սոչիի համաձայնագրերին, որոնց հղում է անում Հայաստանը»,- ասել է ագրեսոր երկրի ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ Ադրբեջանը Թալիշում հայերին պատկանող տները քանդում և կառուցում է ադրբեջանցիների համար նախատեսված տներ։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ Հայաստանում Պուտինի հնարավոր ձերբակալման մասին
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի...
Զախարովան՝ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից» հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և հայտարարությանը,...
«Նոր էսկալացիա չի լինելու»․ Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, և այն հիմնված է լինելու բարձրագույն մակարդակներում ձեռք բեր...
Պետքարտուղարությունից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
Պետքարտուղարությունը բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակտիվո...