Էրդողանը՝ Ստամբուլին սպառնացող ավերիչ երկրաշարժի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է, որ Թուրքիայի խոշորագույն մեգապոլիս Ստամբուլը այն քաղաքների թվում է, որոնց կարող է սպառնալ ավերիչ երկրաշարժը:
«Ես Ստամբուլի զավակն եմ, Ստամբուլի քաղաքապետ եմ եղել մոտ 5 տարի։ Չկա մի քաղաք, որին չսպառնար երկրաշարժ, այդ թվում՝ Անկարային», - պատասխանել է նա՝ հնչեցարած կանխատեսումներին առ այն, որ Ստամբուլում ավերիչ երկրաշարժ է սպասվում առաջիկա 10-20 տարում։
Ավէլի վաղ «Ամերիկայի Ձայնը», հղում տալով Ստամբուլի քաղաքապետին, գրել էր, որ փետրվարյան երկրաշարժերը հազարավոր բազմաբնակարան շենքեր վերածեցին փլատակների Թուրքիայում։ Շատերը պատճառը տեսնում են անորակ շինարարության մեջ։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն զգուշացնում է, որ քաղաքը կանգնած է աննախադեպ սպառնալիքի առջև։
«Մենք չգիտենք, թե երբ կլինի երկրաշարժը։ Թույլ տալ, որ մեր ժողովուրդը ապրի կյանքին սպառնացող այս շենքերում, նման է, Աստված մի արասցե, գիտակցաբար նրանց մահի դատապարտմանը»,- ասել է Իմամօղլուն:
«Իմ ընտանիքը բնակվում է բազմաբնակարան շենքում, որը հինգ հարկանի է և բավականին հին։ Այնտեղ ապրում է եղբորս ընտանիքը։ Նրանք սարսափած են, և նրանց միակ մխիթարանքն այն է, որ ապրում են վերջին հարկում, և եթե շենքը փլուզվի, հույս ունեն, որ նրանք կարող ողջ մնան»,- նշում է Սաբիհա Քուշքուն Ստամբուլից:
Ի դեպ, նշենք, որ երեկ Թուրքիայում գրանցվել է հերթական երկրաշարժը, այս անգամ՝ Մալաթիայում՝ 4.7 մագնիտուդ ուժգնությամբ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Նմանատիպ հոդվածներ
Առավելապաշտական մոտեցում, ագրեսիվ գործողություններ․ Արարատ Միրզոյանը՝ Ադրբեջանի կողմից մերժողական քաղաքականության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել եգիպտական առաջատար «AlQahera News» լրատվամիջոցին։ Հարցազրույցն ամբողջո...
Արցախում հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում՝ ատելության խրախճանք․ Արցախի ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստների» մասին
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական ԶՈՒ կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման կապակցությամբ: Մարտ...
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հաղորդագրություն է...
Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է խաթարելու կայունության ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման․ Պապիկյան
Մարտի 23-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Լեռնային Ղարաբա...