ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովը «Լեռնային» բառը չէր օգտագործում, տպավորություն էր, որ Ալիևն է խոսում. Խաչատրյան
Խաղաղության պայմանագրի տեքստը այնպիսին կլինի, որը չի խաթարի ՀՀ-ի և իր քաղաքացիների շահերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Լրագրողի դիտարկմանը` ընդդիմությունն ասում է, որ պետք է բանակցող փոխվի, Խաչատրյանը նշեց.
«Նրանք էդ պահանջը դրեցին, Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, հայտարարվեցին արտահերթ ընտրություններ, որում ժողովուրդը պիտի որոշեր` պատերազմի մեղավորն ով է, ով իրավունք չունի բանակցի և բերեցին նոր իշխանություն: Ժողովուդը որոշեց, որ չպիտի բանակցեն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, նրանց մերժեցին և ընտրեցին Նիկոլ Փաշինյանին:
Որոշումը կայացրել է ժողովուրդը: Եթե իրենք ուզում են արտահերթ ընտրություններ, գտնում են, որ իրավիճակը փոխվել է, կարող են նորից պահանջել արտահերթ ընտրություններ»:
Վիգեն Խաչատրյանը, խոսելով ընդդիմության մասին, նշեց, որ պետք չէ միմյանց գնահատականներ տալ, պետք է լուծումներ առաջարկել:
«Օրինակ, ընդդիմությունը մեզ մեղադրում էր, որ մենք Ռուսաստանի հետ սխալ քաղաքականություն ենք վարում: Հիմա Ռուսաստանը քարտերը բացեց: Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Լավրովը ներկայացրեց Ռուսաստանի պատկերացումները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ: Իմիջայլոց, Լավրովը «Լեռնային» բառը չէր օգտագործում, տպավորություն էր, որ Ալիևն է խոսում: Հիմա ադեկվա՞տ է ընդդիմության արձագանքը Լավրովի պահվածքին»:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զախարովան՝ 2 ռուս զինծառայողի վիրավորվելու մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով երկու ռուս զինծառայողի վիրավորվելու մասին հարցը, նշել է, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում, օրինակ, Ադրբեջանի արձագանքին». Ալեն Սիմոնյան
Հայաստանը 99 տոկոս դեպքերում իր համաձայնությունը տվել է ռուսական առաջարկներին, խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձա...
Զախարովան՝ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից» հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և հայտարարությանը,...
«Նոր էսկալացիա չի լինելու»․ Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, և այն հիմնված է լինելու բարձրագույն մակարդակներում ձեռք բեր...