«Նոր ագրեսիայի վտանգ կա թե՛ ՀՀ–ի, թե՛ ԼՂ–ի դեմ». Միրզոյան
Ադրբեջանի կողմից էսկալացիայի վտանգ կա։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով էսկալացիայի առկայության մասին հարցին։
«Ադրբեջանի կողմից ագրեսիայի վտանգ մշտապես կա` անկախ բանակցություններից, այդ բանակցություններում ՀՀ կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից։ Այս օրերին, երբ ականատես ենք սուր հռետորաբանության և սպառնալիքների, պետք է փաստենք, որ նոր ագրեսիայի վտանգ կա թե՛ ՀՀ–ի, թե՛ ԼՂ–ի դեմ։ Ի դեպ, ԼՂ-ի դեպքում էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության դրսևորումների տեսքով է այդ վտանգը»,–ասաց Միրզոյանը։
Միաժամանակ, Միրզոյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված նոր հայտարարությանը` ասելով, որ այն անհրաժեշտ էր։
Նրա խոսքով` միջազգային հանրությունն այստեղ անելիք ունի և պետք է ավելի գործուն միջոցներ կիրառեն այդ ուղղությամբ:
«ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումներն իրավական առումով պարտադիր են, իսկ չկատարման դեպքում պետք է հետևանքներ բխեն` այլապես միջազգային հարաբերությունների համակարգը չի աշխատի ընդհանրապես»։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչը` հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, անդրադառնալո...
ՀՀ ՊՆ-ն` հայ զինծառայողի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնո...
«Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ». Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրել է. «Իրավական և քաղաքական իր ողջ պատմությամբ...
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալի Բաղերին երկօրյա այցով ժամանելու է Հայաստան։ Նա այդ մասին հայտ...