ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ թուրքերը մեր նկատմամբ նույնքան մարդասեր չէին․ լրագրողները՝ պատգամավորներին
Այսօր ԱԺ-ում լրագրողները ՔՊ-ական պատգամավորից հետաքրքրվեցին՝ ինչու՞ թուրքերը մեր նկատմամբ նույնքան մարդասեր չէին և որքանո՞վ է արդարացված Թուրքիա փրկարարական ջոկատ ուղարկելու որոշումը։
Պատգամավորները հիմնականում խուսափում էին այս հարցին պատասխանել և շտապում էին նիստերի դահլիճ։ Հովիկ Աղազարյանը լրագրողի հարցին՝ «որքանո՞վ է արդարացված Հայաստանի կողմից Թուրքիա փրկարարներ ուղարկելը՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին», արձագանքեց, որ ինքը նույնիսկ անհարմար կզգա այդ հարցին պատասխանել:
Դիտարկումից հետո՝ «իսկ անհարմար չե՞ք զգում, որ ձեր իշխանությունը թուրքերին օգնելու համար մարդ է ուղարկում», Աղազարյանը վրդովվեց. «Ձենդ կտրի´, թող խոսամ, պատերազմի ժամանակ, երբ թշնամին գերի է ընկնում քո մոտ և վիրավոր ա, դու պարտավոր ես բուժել, մենք պատերազմական իրողությունների մեջ ենք»,- ասաց նա: |
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը մեծ սխալ գործեց․ Ռուբեն Վարդանյան
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Պետք չի՝ որտեղ ես եմ բնակվում, ըտեղի կանգառասրահները մենակ փոշեներկել». քաղաքապետի կոշտ դիտարկումը
«Կանգառասրահների ժանգոտած նստարանները պետք է փոշեներկվեն, ակնհայտ երևում է, որ փոշեներկված չեն. պետք է առանձնացվեն նստար...
Կառավարության որոշմամբ՝ Հայաստանը փրկարարներ կուղարկի Թուրքիա․ Tert. am (ոչ պաշտոնական)
Հայաստանը կաջակցի Թուրքիային՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցում, այս մասին գրում է Tert. am-ը՝ հղում անելով իր տ...
Հայաստանը Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն է ստացել. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն է ստացել վերջերս: Այս մասին Բեռլինում իր գեր...