ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շիրակի մարզում ձյան առատ տեղումներ են

Շիրակի մարզում ձյան առատ տեղումներ են: Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեստության դեպքում և ձմեռային անվադողերով։ Այս մասին հաղորդում է Շիրակի մարզպետարանը:

 

Փետրվարի 2-ին ժամը 17.15-ի դրությամբ մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին առատ ձյան տեղումները շարունակվում են։

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, ճանապարհները՝ դժվարանցանելի։

Գետնաբուք է նաև Լանջիկ-Մաստարա հատվածում։

 

ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են, որոշ հատվածներ՝ դժվարանացանելի, որոշ հատվածներում էլ առկա է մերկասառույց։

Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ։

 

Փրկարար ծառայությունն էլ տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը:

Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում, Ճամբարակ, Գավառ, Քաջարան, Ջերմուկ, Եղեգնաձոր, Դիլիջան քաղաքներում, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Ամասիայի, Աշոցքի, Մարալիկի և Գյումրիի տարածաշրջաններում բուք է։

Թալին քաղաքում և Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն

Պատահարներ