Մակրոնն ազնիվ չէ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Ֆրանսիայի հետ ունեցած հարաբերությունների մասին, ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չունի պետության ղեկավարի որակավորում։
«Իրականում այն մարդը, որը ղեկավարում է Ֆրանսիան, չունի այդ պետության ղեկավար լինելու որակավորում։ Տեսեք` նրանք այժմ շահագործում են աֆրիկյան երկրները: Բուրկինա Ֆասոն ժամկետ է ներկայացրել` մեկ ամսից մենք չենք ուզում այստեղ ֆրանսիացի զինվոր տեսնել», գրում է «Star» թերթը։
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Մակրոնն ազնիվ չէ։
«Ես անկեղծ եմ ասում, այն ամենը, ինչի մասին հիմա խոսում ենք, կհասնի այնտեղ։ Բայց նա ազնիվ չէ, իսկ մենք ուզում ենք, որ միջազգային քաղաքականությունը կառուցվի ազնվության վրա։ Որտեղ չկա ազնվություն, չկա վստահություն: Իհարկե, աշխարհում կան շատ նման առաջնորդներ։ Ցավոք, նրանք Թուրքիային անտեսում են Միջերկրական ծովում Հունաստանի հետ հարաբերություններում եւ նրա հետ տարբեր հարաբերությունների մեջ են մտնում։ Ես տարբեր արտահայտություններ եմ ասել նրան, որոնք չեմ բարձրաձայնի»,– նշել է Էրդողանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև. Ադամ ՇիՖ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատ...
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից Հայաստան եկել
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից եկել Հայաստան ընտանիքներին վերամիավորվելու համար։&nb...
ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ. Ժոզեպ Բորել
Ժոզեպ Բորելը, որը ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչն է, պատասխանել է Եվրախ...
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները կեղծ են
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները սուտ են: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե Լ...