Կասպից ծովի ադրբեջանական հատվածում զանգվածայնորեն սատկում են փոկերը

Փորձագետները պարզել են  Կասպից ծովի ադրբեջանական հատվածում փոկերի զանգվածային անկման պատճառը:  Դա հիպոքսիան է (թթվածնի պակաս),  գրում է Ռիա Նովոստին: 


2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտնել է, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում հայտնաբերվել է 17 սատկած փոկ։ Փոկերի սատկման պատճառները բացահայտելու աշխատանքներին միացել են մի շարք մասնագետներ:

 

«Դիտարկումներն ընդգրկել են Բաքու և Սումգայիթ, Խիզի, Խաչմազ, Շաբրան, Լենքորան, Աստարա, Նեֆթչալա և Սալյան շրջանների ափամերձ գոտիները: Դիտարկման ընթացքում փոկերի մնացորդներից վերցվել են պաթոլոգիական նյութի նմուշներ: Կատարված անալիզներով, վարակիչ հիվանդությունների հարուցիչներ չեն հայտնաբերվել: Պարզվել է, որ բնական գազերը, որոնց մոլեկուլային քաշը ավելի ծանր է, քան մթնոլորտային օդը, ծովի հատակից բարձրանալով ջրի մակերևույթ, հանգեցնում են հիպոքսիայի, որպես ինչի հետևանքով փոկերը սատկում են»,- ասված է APBA-ի հաղորդագրության մեջ։


Գործակալության տվյալներով՝ այս հարցը քննարկվել է նաև Դաղստանի Հանրապետության մասնագետների հետ, որտեղ նախկինում սատկել էր 2,5 հազար փոկ։


«Մոսկովյան պետական ​​համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի գիտնականները նման վարկած են առաջ քաշել և եկել եզրակացության, որ փոկերը թունավորվել են սեյսմիկ ակտիվության հետևանքով առաջացած մեթանից»։