Կիևը ապացույցներ չի ներկայացրել Ռուսաստանի կողմից իրանական ԱԹՍ-ների կիրառման մասին. Իրանի ՊՆ

Կիևը Ուկրաինայի և Իրանի փորձագետների հանդիպման ժամանակ ապացույցներ չի ներկայացրել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրանական անօդաչուների օգտագործման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ռեզա Աշտիանին։

 

«Ուկրաինական կողմը տեխնիկական հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, որը կապացուցի այդ երկրի նկատմամբ պատերազմում Ռուսաստանի կողմից իրանական անօդաչուների կիրառումը», – նախարարի խոսքը հրապարակվել է կառավարության մամուլի ծառայության Telegram–յան ալիքում։

 

Նախարարը հավելել է, որ Իրանն ու Ռուսաստանը ռազմական ոլորտում վաղուց են համագործակցում, սակայն կրկին հաստատել է, որ երկրները Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունների ժամանակ ԱԹՍ–ների հարցով չեն փոխգործակցել։

Քաղաքականություն

Պատահարներ