Հասարակություն

Եթե կարող եք՝ մի բան արեք. Զոհրաբյանն ահազանգում է

Եթե կարող եք՝ մի բան արեք. Զոհրաբյանն ահազանգում է

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Բնապահպանական ֆեյք հանցագործության տակ Ադրբեջանը երեկ կրկին փակել է Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը։ 
Էս պահին Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի քանի հիվանդներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում և րոպե առաջ նրանց պետք է տեղափոխել Երևան՝ վերջիններիս կյանքը փրկելու համար։ 
Ո՛չ Հայաստանի իշխանությունները և ո՛չ էլ ռուս խաղաղապահ կոնտիգենտը ոչինչ չի անում գոնե ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար «խաղաղասեր թուրքի» փակած ճանապարհը բացելու ուղղությամբ։ 
Դիմում եմ միջազգային կառույցներին, եթե այդպիսիք դեռ կան ու չեն նահատակվել։ 
Այս հիվանդները րոպե առաջ պիտի հասցվեն Երևանի հիվանդանոցներ։ 
Եթե կարող եք՝ մի բան արեք։ Չե՛ք կարող, շարունակեք կուլ տալ ձեր լանչի մառոլը»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250