Հասարակություն

Միրզոյանն ու ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահը հանդիպել են. ինչ են խոսել

Միրզոյանն ու ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահը հանդիպել են. ինչ են խոսել

Ադրբեջանի առավելապաշտական, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանն ուղղված մոտեցումները տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը խաթարող հիմնական գործոններն են: Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Ժնևի ՄԱԿ գրասենյակում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

 

Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի բնականոն գործունեության խափանմանն ուղղված քայլերի հետևանքով ստեղծված իրավիճակը և դրանից բխող վտանգները:

 

Զրուցակիցներն անդրադարձել են «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Չորրորդ գլոբալ ֆորումին։

 

«ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես ցեղասպանության արհավիրքը վերապրած ժողովուրդ ներկայացնող պետություն, ամենաակտիվ կերպով ներգրավված է ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում»,– նշված է հաղորդագրության մեջ։

 

Միրզոյանն ու Վիլեգասը խոսել են վերջին 3 տարիներին Հայաստանի` Մարդու իրավունքների խորհրդում ծավալած գործունեությանը։ Անդրադարձել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա սերտ համագործակցությունը, այդ թվում` մարդու իրավունքների ոլորտում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250