Քանդվել է Տաթև գյուղից Սատանի կամուրջ տանող ճանապարհը. երբ կվերականգնվի երթևեկությունը

Ճանապարհային շինարարներն աշխատում են Տաթև գյուղից Սատանի կամուրջ տանող ճանապարհի քանդված հատվածի վերականգնման ուղղությամբ, մինչև առավոտ երթևեկությունը կարգավորված կլինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը։

 

«Այդ ճանապարհահատվածը գրունտավոյ է, դրա համար էլ երթևեկությունը ծանրաբեռնվել էր»,– ասել է Սամվել Լալայանը։

 

Նրա խոսքով՝ ճանապարհի չասֆալտապատված հատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

 

«Այդ  մեքենաները կարողանում են Կապանից մինչև Տաթև, կամ էլ Սատանի կամուրջ իջնել, բայց բարձրանալը խնդիր է առաջացնում, մասնագետներն աշխատում են, երթևեկությունը կարգավորվում է, մեքենաները կամաց–կամաց շարժվում են»,– ասել է նա։

 

Մանրամասները` կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ