Գազային հանգույց Թուրքիայում. «Գազպրոմ»-ի խորհրդի նախագահն ու Էրդողանը հանդիպել են

Ռուսական «Գազպրոմ» հոլդինգի խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերն այցելել է Ստամբուլ, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Հանրապետությունում գազային հանգույցի ստեղծման հարցը։ Այս մասին գրում է КП-ն:

 

«Այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Ալեքսեյ Միլլերի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև՝ Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզի մասնակցությամբ։ Հանդիպմանը քննարկվել են թուրք սպառողներին ռուսական գազի մատակարարման հետ կապված հարցեր, ինչպես նաև Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հեռանկարները»,- նշվում է «Գազպրոմի» կայքում։

 

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը լրագրողներին ասել էր, որ որքան հնարավոր է շուտ Թուրքիայում կստեղծվի միջազգային գազային հանգույց։ Նրա խոսքով, երկրի եվրոպական մասում գտնվող Թրակիան ամենահարմար վայրը կլինի հանգույցի համար։

Քաղաքականություն