Հասարակություն

ԵՄ երկրներում ճգնաժամ է սկսվել Covid-19-ի դեմ պատվաստանյութերի պատճառով

ԵՄ երկրներում ճգնաժամ է սկսվել Covid-19-ի դեմ պատվաստանյութերի պատճառով

ԵՄ երկրների պահեստներում ճգնաժամային իրավիճակ է CoViD-19-ի դեմ պատվաստանյութերի ավելցուկի պատճառով. Այս կապակցությամբ Եվրահանձնաժողովին կոչ է արվել կապ հաստատել դեղագործական ընկերությունների հետ՝ չեղարկելու 2020 թվականին կատարված որոշ նախնական պատվերներ։ Այս մասին հայտնել է ԵՄ խորհրդում նախագահող Չեխիայի առողջապահության նախարար և փոխվարչապետ Վլաստիմիլ Վալեկը, գրում է Life.ru-ն։
 

«ԵՄ երկրները խնդրել են Եվրահանձնաժողովին կապ հաստատել արտադրողների հետ և խնդրել նրանց չեղարկել նախնական պատվերի մի մասը, որը կատարվել է այն ժամանակ, երբ աշխարհն իրականում կանգ էր առել: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք առաջընթաց գրանցել և արտադրողների հետ պայմանավորվել մեր պայմանագրերը նվազեցնելու վերաբերյա», - ասել է նա Բրյուսելում Առողջապահության նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։


Իսկ ավելի վաղ Շվեդիայի Լինկյոփինգ համալսարանի գիտնականները եկել էին եզրահանգման, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է արթնացնել վիրուսներ, որոնք քնած են մարմնի բջիջներում նախորդ վարակից հետո։ Ավելին, նշվում էր, որ քրոնիկ հոգնածության համախտանիշով մարդիկ առաջինն են հարձակման ենթարկվում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250