Հասարակություն
Դումանյանը` ամանորյա զարդարանքի համար պատմական հուշարձանները վնասելու մասին
Ամանորյա միջոցառումներին պատրաստվելիս կազմակերպիչները վտանգել են Կառավարության շենքը, Պատմության թանգարանի շենքը և այլ հուշարձաններ։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով թեմային՝ ասաց, թե Երևանի քաղաքապետարանի դաշտում է խնդիրը, քաղաքապետարանը պարտավորվել է, որ եթե որևէ վնաս լինի, հարյուր տոկոսով կվերականգնի։
«Այս ամենը ժամանակավոր երևույթ է, այնպես որ՝ ժամանակավոր զարդարանքների համար նախարարությունը հատուկ գիտամեթոդական նիստում դա չի քննարկում, իսկ քաղաքապետարանը, որպես միջոցառման կազմակերպիչ, պարտավորված է և վստահ եմ, որ կանի, կվերականգնի։ Կլինի ճաք, կլինի անցք, քաղաքապետարանը կվերականգնի»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Դումանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` Փաշինյանի մասնակցությամբ Երևան-Գյումրի ավտոերթից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արագությունը գերազանցելու համար արագաչափը նկարեց Փաշինյանի մեքենան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5