Հայաստանը Հնդկաստանից «Konkurs-M» հակատանկային կառավարվող հրթիռներ կգնի․ ԶԼՄ
Հայաստանը ձեռք կբերի հնդկական արտադրության «Konkurs-M» հակատանկային կառավարվող հրթիռներ, այս մասին գրում է idrw.org-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ Հայդարաբադի Bharat Dynamics Limited ընկերության արտադրած հակատանկային կառավարվող «Konkurs-M» հրթիռները ձեռք են բերվում հայկական զինուժի սպառազինությունը համալրելու ծրագրի շրջանակներում։
Շարժական հակատանկային հրթիռային «Konkurs-M» համակարգը նախատեսված է դինամիկ պաշտպանությամբ հագեցած ժամանակակից զրահատեխնիկա, ամրացված կրակակետեր, շարժական և ստացիոնար փոքր չափերի վերգետնյա և լողացող թիրախներ, ցածր թռչող ուղղաթիռներ և այլ թիրախներ խոցելու համար օրվա ցանկացած ժամի և անբարենպաստ եղանակային պայմաններում անգամ:
Հիշեցնենք սեպտեմբերին հնդկական The Economic Times պարբերականը հայտնել էր, որ Հնդկաստանը հրթիռների, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և այլ զինամթերքի զգալի քանակի մատակարարման պայմանագրեր է ստորագրել Հայաստանի հետ: Պարբերականը նշել էր, որ թեև չի բացահայտվում պայմանագրերի արժեքը, սակայն իր աղբյուրների տեղեկատվությունից ենթադրվում է, որ խոսքը շուրջ 20 մլրդ ռուպի (համարժեք մոտ 250 մլն դոլարի) արժողությամբ զենք և զինամթերքի խոշոր խմբաքանակի մասին է:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25֊ի ժամը 14։05-20։35֊ն ընկած ժա...
Բաքուն հայտնել է, թե որոնք են Հայաստանից բխող վտանգները
Բաքվի և Երևանի միջև հարաբերություների կարգավորմանը «խոչընդոտում են Հայաստանի ռևանշիստական ուժերը, Հայաստանի ռազմականացու...
Հայաստանն ի վիճակի չէ արգելափակել Զանգեզուրի միջանցքը, իսկ Իրանը դա չի անի․ Ալիև
«Զանգեզուրի միջանցքն ուղղված չէ որեւէ մեկի դեմ, այն օգուտ կբերի բոլոր շահագրգիռ կողմերին»: Այս մասին նոյեմբերի 25-ին հայ...
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ի ժամը 09։55-12։10-ն ընկած ժա...