Հայաստանի քրդական համայնքը բողոքի ակցիա է իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Հայաստանի քրդական համայնքը բողոքի ակցիա է իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ: Հայաստանի քրդերն իրենց ձայնն են բարձրացնում ընդդեմ Թուրքիայի քաղաքականության։
Թուրքական ռմբակոծության հետևանքով սիրիացի քրդերի մեջ կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ։
Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրեր առաջ հայտարարել էր, որ Թուրքիան կարող է Սիրիայի քրդերի դեմ նաև ցամաքային գործողություն իրականացնել: Milliyеt-ն այսօր գրում է, որ Թուրքիան ցամաքային գործողություններ է սկսում Սիրիայում և Իրաքում և որ գործողությունների հիմնական թիրախներն են լինելու Այն ալ Արաբ, Մանբիջ և Թել Ռիֆաթ քաղաքները։
Al Watan թերթն էլ նշում է, որ սիրիական բանակը հավելյալ ուժեր է ուղարկել Հալեպի հյուսիս՝ թուրքական զորքը հետ մղելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Առավոտյան 9։00-ից փակ կլինի Մաշտոցի պողոտայի մի հատվածը
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 29-ին, ժամը 09.00-ից մինչև 18.00-ը,...
Ինչ է կատարվում «Ռիո Մոլ»-ի տարածքում
Auroranews.am-ը ահազանգեր է ստացել, որ «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պարեկային ծառայողները ժապավենով սահմանազատել...
Ադրբեջանը խախտել է հրադադարը. վիրավոր ունենք
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մ...
Ջրի սակագինը կբարձրանա 8,42 դրամով
Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա 8,42 դրամով` 200 դրամից դառնալով 208,42 դրամ։ Հա...