Սպասվում են տեղումներ․ ինչպիսին է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին` մինչև կեսօր, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: 

Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: 

Երևան քաղաքում նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին՝ մինչև կեսօր, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ