Մի քանի հազար ընտանիք մեկ օրում զրկվեց ընտանեկան նպաստից. Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է

Մի քանի հազար ընտանիք մեկ օրում զրկվեց ընտանեկան նպաստից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 

«Հայաստանի թույն կառավարությունը ամիսներ շարունակ Bosch սառնարանի գովազդից մի քանի դոզա ավել էքսպանսիայով գովազդեց թոշակները հազար 800 դրամով բարձրացնելու ժեստը։

Հետո որոշեցին շաբաշի կարգով մի ժեստ էլ անել ու բազմաչարչար, քարից հաց քամող, իսկ վերջին չորս տարում անդիմադրելի հպարտ քաղաքացիների թոշակը բարձրացնել «օբշի սչյոտ» 3 հազար դրամով։


Ու՝ վդրուգ, պարզվում է, որ ընդամենը 3 հազար դրամ թոշակ բարձրացնելով ժողկառավարությունը Հայաստանի հանրապետության մի քանի հազար քաղաքացիների զրկել է նվազագույնը 18 հազար դրամ ընտանեկան նպաստից։

 

Միայն Գյումրիում երեկ 479 ընտանիք զրկվել է նվազագույնը 18 հազար դրամ նպաստից. նրանց փոստային բաժանմունքներում տոնական անակնկալ է սպասվել՝ իրենց անուններն այլեւս չեն եղել նպաստառուների ցուցակում։ Ու հիմնականում միայնակ ապրող տարեցներն են դուրս մնացել համակարգից, որովհետեւ թոշակի 3 հազար ավելացումը վերջիններիս ավտոմատ դուրս է շպրտել անհրաժեշտ բալային համակարգի շեմից։

Եւ սա ձմռան շեմին։

Մոտավոր հաշվարկներով մի քանի հազար թոշակառու ողջ հանրապետությունում զրկվել է ընտանեկան նպաստից, բայց նրանց մի մասը դեռ տեղյակ էլ չի, որ իրենք այլեւս ընդամենը 3 դրամ ավելացված թոշակով սիրելի քաղաքացիներ են» ,-գրել է Զոհրաբյանը։

Քաղաքականություն

Պատահարներ