Զախարովան մեկնաբանել է Զելենսկու կնոջ հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր պաշտոնական Telegram ալիքում մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի կնոջ՝ Ելենա Զելենսկայայի հայտարարությունը, թե ուկրաինացիները պատրաստ են ապրել առանց ջերմության։

 

Զելենսկայան իր հայտարարության մեջ վկայակոչել է մի հարցում, որի արդյունքներն ասում են, որ Ուկրաինայի քաղաքացիների ավելի քան 90%-ը պատրաստ է երկու-երեք տարի դիմանալ տներում տաքության բացակայությանը ձմռանը, եթե տեսնեն երկրի հեռանկարը՝ անդամակցություն Եվրամիությանը։

Զախարովայի խոսքով՝ հարցումը, որին վկայակոչել է ուկրաինացի առաջնորդի կինը, անցկացվել է բունկերում, որտեղ «պարբերաբար ձյուն է տեղում»։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ