Դեկտեմբեր‎ի 07 Երևան 6°C

$ 395.53 | € 393.43 | ₽ 6.42

Երևան 6°C | $ 395.53 | € 393.43 | ₽ 6.42

Քաշաթաղցիներին տվել են բնակարանի գնման սերտիֆիկատ, բայց բանկերն ասում են՝ մենք գործարք չենք անում. քաշաթաղցի

Արցախից տեղահանված, տուն ու տեղ կորցրած մեր հայրենակիցները կանգնել են փաստի առջև․ Քաշաթաղից տեղահանվածներին տալիս են տան գնման սերտիֆիկատ, բայց բանկերը հրաժարվում են գումար տրամադրել, գործարք կնքել՝  նրանց կանգնեցնելով խնդրի առջև։ 

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաշաթաղցիներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներն այս ընթացքում ավելացել են, որովհետեւ բնակարաններ գնելու սերտիֆիկաների բաժանումն սկսվել է: 

«Մոտ 4 հազար շահառու է, որ պետք է սերտիֆիկաներից օգտվի, նրանցից երեք հազարն արդեն ստացել է սերտիֆիկատները: Նրանց երեւի թե 90 տոկոսը մոտեցել են բանկերին, բայց որեւէ գործխարք անել չի հաջողվել: Այս ընթացքում ընդամենը 1-2 շահառու է կարողացել գործարք կատարել եւ ավարտին հասցնել գործարքը: Մեկը նորապսակների ծրագրով են, այսինքն լրացուցիչ հիփոթեքային վարկ են վերցրել, որ կարողանան տուն առնել, երկրորդն էլ ավելի նորմալ պայմաններով բնակարան են վերցրել: Մնացածի մոտ չի ստացվում, քանի որ  մարդիկ հենց Քաշաթաղից ունեն խնդիրներ, որոնք լուծված չեն, իսկ բանկային համակարգն ունի իր կանոնները: 

Պետք է կառավարությունը ԿԲ-ի հետ համագործակցելով չեղարկեն այդ կանոնները, որպեսզի ամեն շահառու կարողանար բանկում կատարել իր գործարքը, ոչ թե ընկներ բանկային ողջ շղթայի մեջ; Դա եւ կանխավճարի մուծումն է, եւ տների գնահատումը եւ կադաստրի վճարումներ կատարելը եւ վարկային մաքուր պատմություն ունենալը: Այս բոլորը խանգարում է, որ մարդը կարողանա օգտագործել իր սերտիֆիկատը: Իսկ սերտիֆիկատն էլ տրվում է մեկ տարի ժամկետով, որից երեք ամիսն անցել է: 

Սերտիֆիկատի մեջ նաեւ գումար է նշված՝ մինչեւ 10 մլն դրամ, Երեւանի համար մինչեւ 8 մլն դրամ, սահմանամերձ գյուղերի համար՝ մինչեւ 14 մլն դրամ, եւ Արցախում՝ մինչեւ 12 մլն դրամ»,-ասել է նա: 

Հարցին, թե որքանով է հնարավոր 14 մլն դրամով սահմանամերձ գոտում բնակարան գնել, Քաշաթաղի բնակիչը պատասխանել է. «Սահմանամերձում ռեալ է, բայց բանկը կգնահատի՞ սահմանամերձում որեւէ տուն 14 մլն կամ 12 մլն դրամ, միանշանակ չի գնահատում բանկը: Բանկերի 90 տոկոսն ասում է՝ մենք գործարք չենք անում: Շահառուներին ասել են՝ հունվարին մոտեցեք»: