Դեկտեմբեր‎ի 09 Երևան 6°C

$ 395.53 | € 393.43 | ₽ 6.42

Երևան 6°C | $ 395.53 | € 393.43 | ₽ 6.42

Որքա՞ն խաղադրույք է արվել Հայաստանում` գովազդների սահմանափակման ֆոնին

Հայաստանում այս տարվա 9 ամիսների տվյալներով 4,2 տրիլիոն դրամի խաղադրույքներ են եղել։ Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարությունից։ Այս մասին գրում է Civilnet-ը:

 

Հայաստանում կատարվող խաղադրույքների ծավալը շարունակում է կայուն աճել՝ թեպետ կառավարությունը համարում է, որ համարժեք գործողություններ է ձեռնարկում խաղամոլության դեմ պայքարի հարցում։

Ըստ ֆինանսների նախարարության՝ վերջին 5 տարիների ընթացքում բուքմեյքերական ընկերությունների կողմից ընդունված խաղադրույքների ծավալը 138,5 մլրդ դրամից հասել է 3,9 տրլն դրամի։

 

2017-ին՝ 138,5 միլիարդ դրամ

2018-ին՝ 333,6 միլիարդ դրամ

2019-ին՝ 1,1 տրիլիոն դրամ

2020-ին՝ մոտ 2 տրիլիոն դրամ

2021-ին՝ 3,9 տրիլիոն դրամ

Ակնհայտ է, որ 2022-ի 9 ամիսների տվյալներով արդեն իսկ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, և ունի ընդլայնման միտումներ՝ պայմանավորված Կատարում ընթացող աշխարհի առաջնության խաղերի վրա կատարվող խաղադրույքներով։

Կառավարությունը սահմանափակել է բուքմեյքերական ընկերությունների գովազդները, գործունեության վայրերը, սակայն խաղադրույքի ծավալները ոչ միայն չեն նվազում, այլ ավելանալու միտումներ են դրսևորում։
 

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում: