Դեկտեմբեր‎ի 07 Երևան 6°C

$ 395.53 | € 393.43 | ₽ 6.42

Երևան 6°C | $ 395.53 | € 393.43 | ₽ 6.42

Հայկական կողմի իրավունքն է` այդպես գնահատել իրավիճակը. Պեսկով

Սա հայկական կողմի իրավունքն է՝ այսպես գնահատել իրավիճակը։  Այս մասին «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը բավականին հակված է ՀԱՊԿ-ի աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ որպես ֆիասկո մեկնաբանել։

 

«Սա հայկական կողմի տեսակետն է, հայկական կողմի իրավունքն է այսպես գնահատել իրավիճակը։  Բայց մյուս կողմից, ՀԱՊԿ-ի պահանջն այս իրավիճակում ակնհայտ է»,- ասել է Պեսկովը Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստի մեկնարկից առաջ։  

 

Պեսկովը հիշեցրել է, որ կազմակերպության լիազորված անձինք ՀԱՊԿ արտակարգ գագաթնաժողովի որոշմամբ այցելել են շփման գոտի։  

 

«Նրանք ներկայացրել են իրավիճակի իրենց տեսլականը։  Եվ ՀԱՊԿ ներկայացուցիչների այս այցի հիման վրա այժմ պետք է որոշում կայացվի, թե ինչպես վարվել»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

 

Նշենք, որ ՀԱՊԿ-ն չի կարողացել համաձայնության գալ հռչակագրի շուրջ։  Ինչպես ամփոփիչ ճեպազրույցում ասել է ՀԱՊԿ հեռացող գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, երկու փաստաթուղթ չի ընդունվել։  Սա Հայաստանին օգնություն տրամադրելու որոշման նախագիծ է և հռչակագիր։  

 

«Փաստաթուղթն ընդհանուր առմամբ ճանաչվել է որպես պատրաստված, բայց պետք է վերջնական տեսքի բերվի:  Հանձնարարվել է վերջնական տեսքի բերել և ստորագրման ներկայացնել պետությունների ղեկավարներին։  Նույնը վերաբերում է հայտարարագրին»,- ասել է նա։ 

 

Ըստ նրա՝ սա նորմալ գործընթաց է, չկա մի միջազգային կազմակերպություն, որտեղ բոլորը նույն կերպ մտածեն։