Դեկտեմբեր‎ի 07 Երևան 6°C

$ 395.53 | € 393.43 | ₽ 6.42

Երևան 6°C | $ 395.53 | € 393.43 | ₽ 6.42

ԱԺ նախագահն անձնական բժիշկ կունենա․ նախագիծ

Կառավարությունը նոյեմբերի 24-ին ընդունել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի նախագիծն ու ուղարկել խորհրդարան, իսկ այդ նախագծով կարգավորվում է ԱԺ նախագահին առանձին բժիշկ տրամադրելու հարցը։ 

ԱԱԾ-ն նախագծի հիմնավորումներում նշել է. «Ներկայում օրենքի ուժով Հան­րապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպա­տակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշ­խիք նախատեսված չէ բարձ­րա­գույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առա­ջարկ­վում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը։ Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչ­պես նաև նրանով, որ ներկայում հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկա­պակցված է նաև անվտանգության հետ»,- նշված է նախագծի հիմնավորումներում։ 

ԱԺ նախագահին առանձին բժշկով ապահովելու նախագիծ շրջանառվել էր այս տարվա ապրիլից։