Դեկտեմբեր‎ի 07 Երևան 6°C

$ 395.53 | € 393.43 | ₽ 6.42

Երևան 6°C | $ 395.53 | € 393.43 | ₽ 6.42

Առաջարկվում է ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը վերանայել. մանրամասներ

 Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում ընդգրկված են «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերի նախագիծը։

ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը ներկայացրեց, որ օրինագծերի ընդունման հրատապությունը պայմանավորված է ԱԱԾ մարմիններում պրոֆեսիոնալ կադրերի հնարավոր արտահոսքը կանխելու, կադրային քաղաքականության արդյունավետությունը և ծառայության որակը բարելավելու, գործնականում առաջացող խնդիրներին լուծում տալու, օրենքներում կիրառվող հասկացությունները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

Առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը։

«Ներկայումս ենթասպայական կազմի և սպայական մինչև փոխգնդապետի կոչում ունեցողների համար 50, իսկ գնդապետի համար 55 տարեկան է, որն էապես ցածր է զինվորական և դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներով նախատեսված սահմանային տարիքից», - ներկայացրեց ԱԱԾ փոխտնօրենը։

Նա նշեց, որ նախագծով ԱԱԾ մարմիններում ծառայողների, բացառությամբ բարձրագույն սպայական կազմի, սահմանային տարիքը նախատեսվում է ավելացնել 2 տարով, միաժամանակ հաշվի առնելով բժշկական բնույթի մասնագիտական պաշտոնների համալրման առանձնահատկությունները, առաջարկվում է նախատեսել նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը 5 տարվա փոխարեն 10 տարով երկարաձգելու հնարավորություն։