Դեկտեմբեր‎ի 07 Երևան 6°C

$ 395.53 | € 393.43 | ₽ 6.42

Երևան 6°C | $ 395.53 | € 393.43 | ₽ 6.42

С-400-ները պատրաստ են օգտագործման. Հուլուսի Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգը պատրաստ է օգտագործման, հայտնում է NTV հեռուստաալիքը։

 

«C-400-ը պատրաստ է տեղում օգտագործման համար:  Երբ որեւէ սպառնալիք առաջանա, մենք կորոշենք, թե որտեղ տեղադրենք եւ կանենք դա»,- ասել է թուրք նախարարը։

 

Միաժամանակ նա նշել է, թե Թուրքիան ջանքեր է գործադրում F-16-ներ գնելու համար, բայց հակառակ դեպքում`  Անկարան այլընտրանք ունի։

 

Հիշեցնենք, որ 2017 թվականին Ռուսաստանը և Թուրքիան ստորագրեցին С-400 համալիրների առաջին պայմանագիրը՝ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ:  

 

Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնագիրը վատթարացրեց Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները։  Այս գործարքի արդյունքում նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բացառեց Անկարային F-35-ի ձեռքբերման ծրագրից, իսկ ավելի ուշ պատժամիջոցներ սահմանեց երկրի ռազմարդյունաբերական համալիրի և նրա ղեկավարների նկատմամբ։