
Բորիս Ջոնսոնը չի առաջադրվի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը չի հավակնի իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի կառավարության ղեկավարի պաշտոնին։ Նրան աջակցել է միայն 59 պահպանողական պատգամավոր, իսկ ընտրարշավը շարունակելու համար անհրաժեշտ էր հավաքել 100 ձայն։ Այդ մասին հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով քաղաքական գործչի հայտարարությանը։
Ջոնսոնի խոսքով՝ նա եզրակացրել է, որ «այժմ ճիշտ ժամանակը չէ»։ Քաղաքական գործիչն ասել է, որ ինքը խոսել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի այլ թեկնածուների՝ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակի և Համայնքների պալատի ղեկավար Պենի Մորդոնի հետ՝ տեսնելու, թե արդյոք նրանք կարող են միասին աշխատել ազգային շահերից ելնելով, սակայն պարզվել է՝ դա անհնար է:
«Դուք չեք կարող արդյունավետ կառավարել, եթե չունեք միասնական կուսակցություն խորհրդարանում»,- քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում Sky News-ը։
Միաժամանակ, ըստ Ջոնսոնի, նա լավ հնարավորություններ ունի 024 թվականի ընտրություններում Պահպանողական կուսակցությանը հաղթանակ բերելու համար։