Առաջնահերթությունը տրվելու է իգական սեռին. ՊՆ-ն հայտարարություն է տարածել

 ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հրաձգության դասընթացներին մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետին մնաց մեկ շաբաթ: 


Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները, պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները: 
Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։ 
Առաջին փուլի հերթագրումն իրականացվելու է Երևան քաղաքի բնակիչների համար հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։ 
Այս փուլում մասնակցության առաջնահերթությունը տրվելու է իգական սեռի ներկայացուցիչներին: 
 

Հաջորդ փուլերով դասընթացներ կանցկացվեն նաև հանրապետության մարզերում։ 
Դասընթացներն անվճար են, մասնակիցների հարմարավետության համար անցկացվելու են հանգստյան օրերին (շաբաթ և կիրակի), մասնակիցներն ապահովվելու են սննդով։ Մասնակիցների տեղափոխումը կենտրոնական հավաքակայանից հրաձգարան իրականացնելու է պաշտպանության նախարարությունը»: 
 

Քաղաքականություն