
Իտալացիներին դուր չի եկել նոր վարչապետի ուկրաինամետ գրառումը

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Twitter-ում Ուկրաինային աջակցող հայտարարություն է արել, ինչը քննադատության ալիք է բարձրացրել իտալացիների շրջանում, գրում է Kp. ru-ն։
«Խոսիր քո փոխարեն, Ջորջա, դու Զելենսկու կողմից ես, ոչ թե Իտալիայի», - գրել է օգտատերերից մեկը:
«Հարգելի վարչապետ, խնդրում եմ, մի վիրավորվեք... բայց իտալացիների 70 տոկոսն այլ կարծիքի է»,- մեկնաբանել է մեկ ուրիշը:
«Ինչ հիասթափություն է Ջորջա Մելոնին իտալացիների համար: Եվս մեկ խղճուկ ծաղրածու, որը, աջակցելով պատրեազմը Ուկրաինայում և ՆԱՏՕ-ում, իտալացի հարկատուների փողերը կծախսի Զելենսկու կոռումպացված ռեժիմի վրա», - դժգոհել է երրորդ օգտատերը:
Իտալացիներից մեկն էլ երկրի նորանշանակ վարչապետի համար գուշակել է Լիզ Թրասի ճակատագիրը:
Հիշեցնենք, որ Ջորջա Մելոնին, ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շնորհավորանքի, ասել էր, որ Իտալիան միշտ կլինի Ուկրաինայի կողքին։