TikTok-ը կարգելի երեխաներին ուղիղ հեռարձակումներ վարել
TikTok-ը հաջորդ ամսվանից ուղիղ հեռարձակման համար թույլատրելի նվազագույն տարիքը 16-ից բարձրացնում է 18-ի։ BBC News-ի հետաքննությունը հայտնաբերել է հարյուրավոր էջեր, որոնք ուղիղ հեռարձակվել են սիրիացի փախստականների ճամբարներից, որտեղ երեխաները նվիրատվություն են մուրացել:
Ինչպես գրում է BBC-ն՝ փախստականներից ոմանք ժամում ստացել են մինչև 1000 դոլար (900 ֆունտ ստերլինգ), բայց երբ նրանք հանել են կանխիկ գումարը, TikTok-ը վերցրել է դրա մինչև 70%:
Ապագայում միայն մեծահասակները կկարողանան «վիրտուալ նվերներ ուղարկել կամ մուտք գործել դրամայնացման գործառույթներ», նշել են TikTok-ում: Եվ «առաջիկա շաբաթների ընթացքում» այս սոցցանցում ուղիղ հեռարձակումներ վարել կկարողանան միայն չափահաս օգտատերերը:
Այնուամենայնիվ, պարզ չէ, թե ինչպես է TikTok-ը կիրառելու տարիքային այս սահմանափակումները:






























