ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիրակի մարզում այսօր ձյուն է տեղացել
Շիրակի մարզում այսօր ձյուն է տեղացել։ Սոցցանցերում օգտատերերը տեսանյութեր են տարածում, որոնցում երևում է, որ Շիրակի մարզի Ամասիայի շրջանում, Արփի լիճ տանող ճանապարհին ձյան ծածկը արդեն մի քանի սանտիմետր է։
Հիշեցնենք` ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» հայտնել էր, որ հոկտեմբերի 21-ին և 22-ին առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։
Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 8-ից 10 աստիճանով:






























