Սպիտակ տունը Մասկի հետ քննարկում է Իրանում Starlink արբանյակային կապի ստեղծման հարցը

ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում ամերիկացի գործարար Իլոն Մասկի հետ Իրանում SpaceX-ի կողմից Starlink արբանյակային կապի ծառայությունների հնարավոր տրամադրման հարցի շուրջ: Այս մասին ուրբաթ հայտնել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
 

«Մենք շահագրգռված ենք ուղիներ գտնել՝ իրանցիներին հեռախոսներից և ամենուր ինտերնետից օգտվելու հնարավորություն ընձեռելու համար», - մեջբերում է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան, - «Ուստի Starlink-ը տարբերակներից մեկն է, բայց դա միակը չէ»:
 

Ինչպես նշում է CNN-ը, Վաշինգտոնը ուղիներ է փնտրում Իրանում բողոքի շարժմանն աջակցելու համար. «Մենք փորձում ենք ամեն ինչ անել՝ աջակցելու Իրանի ժողովրդի ձգտումներին»:
 

Սպիտակ տունը հոկտեմբերի 14-ին հայտնել է, որ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հանդիպել է իրանում ծնված ամերիկացի դերասանուհի և ակտիվիստ Նազանին Բոնիադիի հետ: Նրանք քննարկել են Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաները և իրանցիներին ինտերնետ հասանելիություն ապահովելու ԱՄՆ կառավարության ջանքերը։

Քաղաքականություն

Պատահարներ