Հասարակություն

Պատժվե՞լ են արդյոք Արցախի խաղաղ բնակիչներին սպանած հանցագործները. Ադրբեջանի ձեռագրի մասին

Պատժվե՞լ են արդյոք Արցախի խաղաղ բնակիչներին սպանած հանցագործները. Ադրբեջանի ձեռագրի մասին

Երբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երկերեսանիորեն հայտարարում է, թե պատերազմական հանցագործությունների մեղավոր ադրբեջանցիները կպատժվեն, հարց է առաջանում՝ պատժվե՞լ են արդյոք 2020 թվականի ագրեսիայի ժամանակ Արցախի խաղաղ բնակիչներին սպանած հանցագործները։ Պատժվե՞լ են, թե՞ հերոսացվել են նրանք, ովքեր մեղավոր են եղել հայ զինծառայողների դեմ ռազմական հանցագործությունների մեջ: Գրում է KarabakhRecords-ը:

 

Այս հարցում ամենակարեւորն այն է, որ ռազմական հանցագործությունները տեղի չեն ունենում պատահական կամ ադրբեջանցի որոշ զինծառայողների սեփական որոշմամբ: Դա Բաքվի նպատակաուղղված  քաղաքականության արդյունքն է: Եվ այդ քաղաքականությունը ոչ միայն չի թուլանում, այլեւ շարունակվում է ամբողջ թափով, ինչի վկայությունն են մարդկության դեմ սեպտեմբերյան հանցագործությունները, ադրբեջանական դպրոցներում հակահայկական քարոզչությունը, Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների ագրեսիվ հայտարարությունները։

 

Վերոնշյալը ևս մեկ անգամ հաստատում է, որ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, պատրաստ չէ դրան, և որ հայերի և ադրբեջանցիների գոյակցությունը անհնարին է: Ադրբեջանի նման քաղաքականությունը հանգեցնում է միայն նոր պատերազմի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250